fbpx
Քաղաքականություն

ԼՂ հակամարտությունը ռազմական լուծում չունի․ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

ՆԱՏՕ-ն անմիջական դեր չի խաղում, սակայն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբին և համանախագահներին՝ փորձելով ղարաբաղյան հակամարտության քաղաքական լուծում գտնել: Այս մասին ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի ամենամյա 65-րդ նստաշրջանի ընթացքում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յանս Ստոլտենբերգը:

Նա պատասխանել է հայ պատվիրակ Անդրանիկ Քոչարյանի այն հարցին, թե ինչպես է ՆԱՏՕ-ն նպաստում ԼՂ հակամարտության արդարացի և երկարաժամկետ կարգավորմանը:

«Առաջին հերթին, ես ՄԱԿ-ում մի քանի շաբաթ առաջ հանդիպել եմ ՀՀ վարչապետի հետ: Դա շատ լավ հանդիպում էր, մենք հարցերի լայն շրջանակ քննարկեցինք»,- ասել է Ստոլտենբերգը՝ հավելելով, որ ԼՂ հակամարտությունը չլուծված հակամարտություն է, և որ ՆԱՏՕ-ն մտահոգված է, քանի որ չի կարողացել այդ հակամարտության քաղաքական և վերջնական լուծում գտնել:

«Հասկանալի է, որ հակամարտությունը ռազմական լուծում չունի: ՆԱՏՕ-ն անմիջական դեր չունի, սակայն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի և համանախագահների աշխատանքին՝ փորձելով քաղաքական լուծում գտնել»,-հայտարարել է նա:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ