ԱՄՆ-ը կիբեռտարածությունում գաղտնի գործողություն է իրականացվել Իրանի դեմ։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնայաների, որոնց անունները չեն նշվում
Ըստ աղբյուրի՝ կիբեռգրոհները տեղի ունեցել Սաուդյան Արաբիայի նավթային օբյեկտներում հարձակումներից հետո, որոնց հետևում, ըստ Վաշինգտոնի, կանգնած է Թեհրանը։:
Գործակալության զրուցակիցների տվյալներով՝ գործողությունը ուղղված է եղել «քարոզչության» տարածման Թեհրանի հնարավորությունների դեմ: Աղբյուրներից մեկը հայտնել է, որ գրոհը ֆիզիկապես ազդել է սարքավորումների վրա, սակայն ավելի մանրամասն տվյալներ նա չի հաղորդել:
Պենտագոնը հրաժարվել է մեկնաբանել ԱՄՆ-ի կողմից կիբեռգրոհի վերաբերյալ տեղեկությունը։