fbpx
Սպորտ

Վիլյառեալ-Ատլետիկո Մադրիդ հանդիպումը կկայանա Մայամիում. AS

Լա Լիգայի շրջանակներում Դեկտեմբերի 8-ին Մայամիում կկայանա «Վիլյառեալ» – «Ատլետիկո Մադրիդ» հանդիպումը։ Այս տեղեկությունը փոխանցում է El Confidencial, որն էլ հաստատում է AS-ն։ Որոշում է կայացվել, որ հանդիպման վայրը Estadio de la Cerámica մարզադաշտից կտեղափոխվի Մայամիի Hard Rock մարզադաշտ։

« «Վիլյառեալ»-ը գաղափարի կողմնակիցն է։ Ես հուսով եմ, որ այս անգամ որոշումը վերջնական կլինի։ «Վիլյառեալ»- «Ատլետիկո» խաղը իսկապես կկայանա Մայամիում։ Երկու ակումբներն էլ համաձայնել ենք խաղալ Մայամիում, բայց անձնական մակարդակում լիահույս եմ, որ որոշման դեպքում շահերը երկուստեք կբավարվեն»,- ասել է «Վիլյառեալ»-ի տնօրեն Ֆերնանդո Ռայգը հարցազրույցի ժամանակ։

«Ատլետիկոն» ասել է AS-ին, որ այս առաջարկը իրենց համար շատ գրավիչ է, քանի որ այն համապատասխանում է ակումբի ծրագրերին՝  ակումբի ապրանքանիշը միջազգայնորեն տարածելու համար: Նրանք դա նաև դիտարկում են որպես Իսպանիայի սահմաններից դուրս Լա Լիգայի կերպարի ամրապնդման միջոց:

Մի քանի շաբաթ առաջ Մադրիդյան ակումբը Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիային հայտնել է, որ իրենք կողմ են, որ Իսպանիայի Սուպերգավաթի ձևաչափը փոխելու  մտադրությանը։ Համաձայն այդ փոփոխության մրցարշարը կանցկացվի Օգոստոսից Հունվար ամիսներին:

Նույն ձևով «Ատլետիկո»-ն համաձայն է «Վիլյառեալ»-ի դեմ խաղը ԱՄՆ-ում անցկացնել։ Նշենք, որ մարզադաշտի տեղափոխության որոշումը դեռևս պաշտոնապես պետք է հաստատվի։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ