fbpx
Մարզեր

Հացիկ համայնքի 90-ականներից չգործող մշակույթի տունը կվերսկսի գործունեությունը

Համայնքների տնտեսական և սոցիալական զարգացմանն ուղղված ՀՀ կառավարության 2019 թվականի սուբվենցիոն ծրագրերի շրջանակում Հացիկ համայնքում շարունակվում են 1971 թվականին կառուցված և մինչև 90-ական թվականները գործող մշակույթի տան վերանորոգման աշխատանքները:

Ծրագրի նախագծանախահաշվային արժեքը 15 մլն 769.6 հազար դրամ է, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը կազմում է 4,730.9 հազար դրամ (30%), իսկ համայնքի մասնակցությունը 11,038.7 հազար դրամ (70%):

Վերանորոգվում է մշակույթի տան շենքի 331.3 քմ մակերեսով տարածքը, որի մեջ մտնում է համերգային դահլիճը և հարակից սենյակները; Ընթացող աշխատանքների ավարտից հետո մշակույթի տունն ամբողջությամբ պատրաստ կլինի շահագործման` ապահովելով 5 հիմնական աշխատատեղ:
Ծրագրի շահառուների թիվը 2485 է:

Այս մասին տեղեկացնում են Արմավիրի մարզպետարանի պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ