Մեծ Բրիտանիայի ողջ տարածքում օրինականացրել են աբորտներն ու միասեռ ամուսնությունները։ Այս մասին հաղորդում է Sky News հեռուստաալիքին:
Համապատասխան շտկումներն ամռանն առաջարկել են Լեյբորիստական կուսակցության պատգամավորները: Կեսգիշերին շտկումներն ուժի մեջ են մտել, որից հետո հյուսիսիռլանդացի պատգամավորները չեն կարողացել արգելափակել դրանք:
«Կանանց համար անվտանգ աբորտի իրավունքն ու միասեռ ամուսնություններն այժմ օրինական են Հյուսիսային Իռլանդիայում»,-Twitter-ում հաստատել է լեյբորիստների առաջնորդ Ջերեմի Քորբինը: