fbpx
Հասարակություն

Որոնք են ամենից հաճախ թունավորման պատճառ հանդիսացող սննդամթերքները

Իսպանացի սննդաբան Մարիա Մերինոն ներկայացրել է ամենից հաճախ թունավորում առաջացնող սնունդների ցանկին։ Այս մասին հայտնում է  Gazeta.ru-ն:

Նա հատկապես ընդգծել է, որ պետք է հատուկ ուշադրություն ցուցաբերել ձու օգտագործելիս: Սննդաբանը նշել է, որ չի կարելի ձուն լվանալ, ինչպես նաև չի կարելի սենյակայի ջերմաստիճանում երկար պահել այն ուտեստները, որոնց մեջ մայոնեզով կամ ձվով պատրաստաված սոուս է ավելացվել:

Թունավորման պատճառ հանդիսացող սննդամթերքների ցանկում են հայտնվել նաև ծովամթերքներն ու ձուկը: Սննդաբան զգուշացնում է, որ ձուկն օգտագործելուց առաջ այն պետք է սառեցվի առնվազն 72 ժամ:

Մսամթերքներից վտանգավոր է հավը, որը ոչ մի դեպքում չի կարելի ուտել հում վիճակում: Խորհուրդ է տրվում հավը լիարժեք եփել՝ սալմոնելա և ստաֆիլակոկ տեսակի բակտերիաների պատճառով

Մերինոն նաև նշում է, որ օգտագործելուց առաջ անհրաժեշտ է մրգերն ու բանջարեղենը շատ լավ լվանալ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ