fbpx
Իրավական

Արսեն Բաբայանին կալանավորելու որոշումը բողոքարկվել է

ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանին կալանավորելու որոշումը պաշտպանական կողմը բողոքարկել է: Այս մասին տեղեկացրել է Բաբայանի պաշտպան Երվանդ Վարոսյանը:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, հոկտեմբերի 24-ին որոշել էր կալանավորել ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանին: Պաշտպանական կողմը որոշումը որակել էր ապօրինի՝ պայմանավորելով Սահմանադրական դատարանի շուրջ տեղի ունեցող գործընթացներով:

Դատարանը գտել էր նաև, որ Արսեն Բաբայանին ձերբակալելու քննիչի որոշումը իրավաչափ չէ:

Հիշեցնենք, որ Արսեն Բաբայանը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու և իշխանության յուրացմանն օժանդակելու արարք կատարելու մեջ: Ըստ ՀՔԾ-ի տարածած հաղորդագրության՝ Բաբայանը, 2018 թվականին հանդիսանալով ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնակատար, օժանդակել է մի խումբ պաշտոնատար անձանց կողմից ՀՀ Սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալուն: Առաջադրված մեղադրանքում Բաբայանն իրեն մեղավոր չի ճանաչում:

Աղբյուրը՝ Armtimes.com

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ