fbpx
Աշխարհ

Հոնկոնգում ցույցերի ժամանակ դիմակներ կրելու արգելքը հակասահմանադրական է ճանաչվել

Հոնկոնգի Գերագույն դատարանը Սահմանադրությանը հակասող է ճանաչել հանրահավաքների ժամանակ դիմակներ կրելու արգելքը: Այս մասին տեղեկացնում է South China Morning Post թերթը:

Ավելի վաղ մի խումբ դեմոկրատներ բողոքարկել էին արտակարգ դրության դեպքում ձեռնարկվող միջոցների մասին հատուկ օրենքը: Ըստ դրա՝ Հոնկոնգի վարչակազմը կարող է իր հայեցողությամբ ցանկացած միջոց ձեռնարկել անպիսի արտակարգ իրավիճակների ծագման դեպքում, որոնք սպառնալիք են հասարակության համար: Հենց այս օրենքի շրջանակում էլ արգելք էր սահմանվել հանրահավաքների ժամանակ դիմակներ կրելու դեմ:

Դատարանի վճռով արտակարգ դրության դեպքում միջոցառումների մասին օրենքն «անհամատեղելի է» Չինաստանի այդ հատուկ վարչական շրջանի Սահմանադրության հետ:

Հոնկոնգի իշխանությունները դիմակներ կրելու արգելք էին սահմանել հոկտեմբերի 4-ի ցույցերի ու հանրային միջոցառումների ժամանակ: Այն կոչված էր զսպելու հանրային անկարգությունները մեգապոլիսում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ