fbpx
Հասարակություն

Խորեոգրաֆիայի պետական թատրոնում լարված իրավիճակ է

Խնդրահարույց իրավիճակ է ստեղծվել Խորեոգրաֆիայի պետական թատրոնում: Բանն այն է, որ նախկին տնօրեն Գայանե Կարապետյանի պաշտոնավարման ժամկետը լրացել էր դեռևս անցած տարի եւ ՀՀ մշակույթի նախարարությունը չէր թարմացրել պայմանագիրը:

Գայանե Կարապետյանը պնդում է, որ առանց իրեն զգուշացնելու, նախարարությունը նշանակել էր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար: Դրանից հետո սկսվել է հակամարտություն նախարարության ու նախկին տնօրենի միջև:

Երբ այսօր ՀՀ մշակույթի փոխնախարար Նազենի Ղարիբյանը տնօրենի ԺՊ-ի հետ գնացել է թատրոն, որպեսզի աշխատակազմին ծանոթացնի նրա հետ, թատրոնի նախկին տնօրենը սաբոտաժ է արել և դռները չի բացում:

Նախարարության աշխատակիցները զանգահարել են ոստիկանություն և ԱԻՆ, որպեսզի նրանց օգնությամբ բացեն դռները և մտնեն թատրոն:

Աղբյուր`armtimes.com

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ