«Թալիբան» շարժումը հաստատել է, որ պատրաստակամ է խաղաղ բանակցություններ սկսելու ԱՄՆ-ի հետ, ինչի մասին ավելի վաղ Աֆղանստան կատարած այցի ժամանակ տեղեկացրել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը: Այդ մասին Reuters գործակալությանը հայտնել է արմատական կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Զաբիուլլա Մուջահիդը։
«Մեր դիրքորոշումն անփոփոխ է: Եթե խաղաղ բաննակցություններն սկսվեն, դրանք կվերսկսվեն այն փուլից, որտեղ կանգ են առել»,-ասել է նա:
Գործակալության տվյալներով՝ թալիբները անցած հանգստյան օրերից Կատարի մայրաքաղաք Դոհայում հանդիպումներ են անցկացնում ԱՄՆ-ի ներկայացուցիչների հետ: Ենթադրվում է, որ պաշտոնական բանակցությունները կվերսկսվեն շուտով:
Թրամփը նոյեմբերի 28-ին Աֆղանստանում հայտարարել է, որ «Թալիբան»-ը ցանկանում է հաշտության համաձայնագիր կնքել Վաշինգտոնի հետ: