fbpx
Աշխարհ

Էրդողանը դարձյալ դատի է տվել ընդդիմադիր գործչին

Թուրքիայի նախագահ Ռաջեփ Թայիփ Էրդողանը կրկին դատական հայց է ներկայացրել ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուի դեմ։ Այս անգամ ընդդիմադիր գործչին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ խորհրդարանի հանրապետության նախագահին «հայրենիքի դավաճան» է անվանել։ Էրդողանն Անկարայի դատարանից պահանջել է Քըլըչդարօղլուից գանձել 250․000 թուրքական լիրայի (շուրջ 4․300 ԱՄՆ դոլար)՝ որպես բարոյական վնասի հատուցում: Այս մասին հաղորդում է Ermeni Haber-ը։

Նշենք, որ ընդդիմադիր կուսակցապետը նոյեմբերի 26-ի իր ելույթում ասել էր․ «Սեփական զենքի գործարանը օտար բանակին նվիրաբերողներին աշխարհի բոլոր ծայրերում հայրենիքի դավաճան են անվանում։ Ես էլ եմ նույնն ասում։ Նա նույնիսկ չի համարձակվում դատական հայց ներկայացնել ․․․ Էրդողանը հայտարարել է, թե՝ «Քըլըչդարօղլուի դեմ փոխհատուցման հայցեր եմ ներկայացրել ու բոլոր դատական գործերը շահել եմ»։ Իսկ Մեն կղզու գործն էլ ես եմ շահել, դրան ի՞նչ կասես։ Ուրեմն՝ ճիշտ է այն, որ դու փողեր ես տարել»։

Քեմալ Քըլըչդարօղլուն այն եզակի անձանցից է, ում դեմ «Թուրքիայի հանրապետության նախագահին վիրավորելու» և նմանատիպ մեղադրանքներով ամենամեծ թվով դատական գործեր են հարուցվել։ Մասնավորապես Մեն կղզու վերաբերյալ Քըլըչդարօղլուի հայտարարությունների պատճառով վերջինիս դեմ տարբեր դատարաններում մի քանի գործեր էին հարուցվել և խոշոր տուգանքներ սահմանվել, բայց Ստամբուլի վերաքննիչ դատարանը ընդամենը օրեր առաջ՝ նոյեմբերի 8-ին չեղարկեց այս մեղադրանքով հարուցված գործերի շրջանակներում նշանակված տուգանքները։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ