«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերը խոսել է թիմի հարձակվող Մարկուս Ռեշֆորդի մասին, ով «Տոտենհեմի» հետ խաղում դուբլ ձևակերպեց և հաղթանակ պարգևեց ակումբին։
«Մենք որակյալ հանդիպում անցկացրինք: Սա Ռեշֆորդի լավագույն խաղերից մեկն էր: Մենք գիտեինք, որ նա գոլ է խփելու:
Նա հաճույքով է խաղում: Մենք ուզում ենք, որ մեր բոլոր ֆուտբոլիստներն այդպիսի արդյունքներ ցուցադրեն», – ասել է Սուլշերը:
Հիշեցնենք, որ նշված հանդիպումն ավարտվեց 2-1 հաշվով։