Սև ծովում 4-5 բալանոց փոթորիկ է: Օդերևութաբանների փոխանցմամբ՝ փոթորիկը ծովում կշարունակվի մինչև օրվա վերջ: Վաղվանից Աջարիայում տեղումները կդադարեն:
Հիշեցնենք, որ Շրջակա միջավայրի ազգային ծառայության հաղորդմամբ՝ Վրաստանի լեռնային և բարձրադիր գոտիներում սպասվում է մառախուղ, ձյուն և բուք: