fbpx
Սպորտ

Գումարների մասին քիչ ենք խոսել․ Գատուզո

Գուցե, չպետք է շատ քննարկեմ իմիջային իրավունքները։ Այս մասին ասել է «Նապոլիի» գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն՝ մանրամասնելով, թե ինչու է որոշել գլխավորել իտալական ակումբը: Հիշեցնենք՝ ավելի վաղ այդ պաշտոնը ստանձնում էր Կառլո Անչելոտին:

«Ընտրել եմ «Նապոլին», քանի որ սա մեծ ակումբ է՝ հրաշալի նախագահով, հիանալի ֆուտբոլիստներով և անձնակազմով: Ընտրություն կատարելը հեշտ էր, ես միանգամից համաձայնեցի»,-ասել է նա:

Գատուզոյի խոսքով՝ շատ քիչ են խոսել գումարների մասին:

«Գուցե, չպետք է շատ քննարկեմ իմիջային իրավունքները, քանի որ ես տգեղ եմ, մորուքով և որոշ չափով արդեն սպիտակած մազերով»,-նշել է Գատուզոն։ Այս մասին հաղորդում է Football Italia-ն:

«Նապոլին», իր ակտիվում ունենալով 21 միավոր, Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի 7-րդ հորիզոնականում է: Ակումբը դուրս է եկել Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ