Դեկտեմբերի 13-ին, ժամը 21.40-ին, ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ Այնթապ գյուղի 4-րդ փողոցի տներից մեկը գող է մտել։ Հարևանները պատուհանի վրա ոտնահետքեր էին նկատել, ենթադրելով որ հանցամիտը դեռ ներսում է՝ տունը շրջափակել էին ու ոստիկանություն ահազանգել:
Անմիջապես դեպքի վայր էին մեկնել ոստիկանության Արարատի մարզային վարչության և Մասիսի բաժնի ծառայողները։
Քիչ անց վերադարձել է տանտերը, տունն ամբողջությամբ խառնված է եղել, իսկ հյուրասենյակում՝ արդեն ոստիկանների հսկողությամբ՝ իրեն անծանոթ տղամարդու է նկատել։
Տուժողից ընդունվել է հաղորդում:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ բնակարանային գողություն կատարելու պահին հայտնաբերված 46-ամյա տղամարդը Երևանի բնակիչ է։
Նա ձերբակալվել է:
Նախաքննությունը վարում է Մասիսի քննչական բաժինը:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։