fbpx
Իրավական

Թոշակառուից գողացած բանկային քարտով 17-ամյա երիտասարդը գումար էր կանխիկացրել (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 17․30-ի սահմաններում, Մեծամոր քաղաքի տարեց բնակչուհիներից մեկը ոստիկանության Մեծամորի բաժնում հաղորդում տվեց, որ հարմարեցված բանալիով բացել են իր բնակարանի դուռը և գողացել ննջասենյակի պահարանում դրված բանկային քարտն ու մեկ ամսվա թոշակը։

Բանկային քարտի հետ նաև ծածկագիրն էր եղել։ Քարտը գողացած անձը անմիջապես գումար էր կանխիկացրել։ Բնակարանային գողության փաստով տարածքային նախաքննական մարմնում քրեական գործ հարուցվեց։

Ոստիկանության Մեծամորի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ միջոցառումների արդյունքում ստացած տեղեկությունների վերլուծությամբ փաստական տվյալներ ձեռք բերեցին, որ թոշակառուի տան դուռը կրկնօրինակ բանալիով բացել և գողություն է արել Մեծամորի բնակիչ, 17-ամյա մի երիտասարդ։ Բացատրական աշխատանքի շնորհիվ կասկածվողը ներկայացավ ոստիկանության Մեծամորի բաժին։ Երիտասարդը ոստիկանությունից ներկայացվել է քննչական բաժին ու խոստովանել կատարածը։

Նրան մեղադրանք է առաջադրվել։

Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ