fbpx
Իրավական

ՔԿՀ երկու աշխատակից է բռնվել․ Արթուր Գոյունյան

12 քրեակատարողական հիմնարկներից երկուսում մեր օպերատիվ և անվտանգության ստորաբաժանումների կողմից իրականացված միջոցառումների արդյունքում և մեկի դեպքում նաև ԱԱԾ-ի հետ համագործակցված միջոցառումների արդյունքում բռնվել են քրեակատարողական հիմնարկների երկու աշխատակիցներ։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 20-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գեներալ-մայոր Արթուր Գոյունյանը։

«Նրանցից մեկը պահպանության բաժնի աշխատակից է, որը իր հետ «Արմավիր» ՔԿՀ է բերել մեծ քանակությամբ թմրամիջոցներ՝ «Լիրիկա» տեսակի 19 դեղահաբ, «Սուբուտեքս» փշրանք, մեծ քանակությամբ մարիխուանա, որպեսզի փոխանցի դատապարտյալներին և կալանավորներին, եղել է մեր մշտադիտարկման տակ, բռնվել է դեպքի վայրում, իսկ մյուսը «Նուբարաշեն» ՔԿՀ-ն է, որտեղ միջոցառումն իրականացվել է ԱԱԾ-ի հետ համատեղ։ Այստեղ անվտանգության բաժնի աշխատակիցն է իր հետ ներս բերել «Սուբուտեքս» տեսակի 2 հոգեմետ դեղահաբեր և տեղում բռնվել է։ Այսօր գիշերը «Սևան» ՔԿՀ-ում տեղի է ունեցել ներնետման չհաջողված փորձ, մեծ քանակությամբ թմրամիջոցներ են հայտնաբերվել»,-ասաց նա։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ