fbpx
Սպորտ

Իտալիայում տակտիկան ու սխեմաները դատարկ բաներ են, ֆուտբոլը արվեստ է․ Ալեգրի

«Յուվենտուսի» նախկին մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին խոսել է տեխնոլոգիաների և ֆուտբոլի մասին։

«Ես համակարգիչ չունեմ, այդքան անկիրթ եմ։ Ես iPad ունեմ, որը տվել են ինչ «Յուվենտուսում»։ Ես նայում եմ խաղերը դրանով, ուսումնասիրում եմ վիճակագրությունները։ Իմ հիշողությունը լավն է, և ես հիշում եմ, թե ինչ է տեղի ունեցել խաղերի ժամանակ։

Իտալիայում տակտիկան ու սխեմաները դատարկ բաներ են։ Ֆուտբոլը արվեստ է, իսկ համաշխարհային մակարդակի խաղացողները նկարիչներ։ Ձեզ անհրաժեշտ չէ նրանց ինչ-որ բան սովորացնել, դուք ուղղակի հիանում եք նրանցով։ Այն, ինչ պահանջվում է՝ բերել նրանց լավ վիճակի։

Ես սիրում եմ նայել, երբ լավ խաղացողը ինչ-որ ապշեցուցիչ բան է անում։ Նստարանի վրա ես շոուին հետևող դիտորդ եմ, որը ներկայացնում է ուրիշ մեկը, և այդ մեկը խաղացողն է», – ասել է Ալեգրին։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ