fbpx
Աշխարհ

Թուրքական դատարանները ընդդիմադիրին պարտավորեցրել են 270 հազար դոլարի փոխհատուցումներ վճարել

Թուրքական դատարանները գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» (ԺՀԿ-CHP) կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուին պարտավորեցրել են 1.5 մլն թուրքական լիրայի (275.000 դոլար) փոխհատուցումներ վճարել: Ի դեպ, բոլոր այդ դատավճիռները կայացվել են Քըլըչդարօղլուի՝ կուսակցության ղեկավարի պաշտոնում ընտրվելուց (2010 թ.) հետո:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իրեն վիրավորելու համար Քըլըչդարօղլուի դեմ ընդհանուր առմամբ 147.000 (27000 դոլար) լիրայի փոխհատուցման պահանջով դատական գործընթացներ է նախաձեռնել Անկարայի դատարաններում:

Անկարայում ընդդիմադիր կուսակցապետին «իրենց վիրավորելու համար» դատի են տվել նաև մի շարք պետական պաշտոնյաներ: Դրանցից առավել աղմկահարույցը Կայսերիի (Կեսարիա) քաղաքապետ Մահմութ Օզհասեքիի՝ Քըլըչդարօղլուի ու ԺՀԿ-ական պատգամավոր Շևքի Քուլքուլօղլուի դեմ նախաձեռնած դատական գործընթացն էր:

Դրա արդյունքում Օզհասեքին ստացել է 85.000 լիրա (15.600 դոլար) փոխհատուցում, գնել 3.5 տոննա երշիկ ու բաժանել Կայսերիի բնակչությանը: 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ