fbpx
Իրավական

Հրայր Թովմասյանի սանիկը դարձյալ կալանավորվեց

ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի սանիկ Նորայր Փանոսյանը կալանավորվեց։ Այս մասին այսօր՝ հունվարի 9-ին, լրագրողների հետ զրույցում ասաց նրա պաշտպան Տիգրան Աթանեսյանը։

Վերջինիս խոսքով՝ դատական համակարգը շատ ավելի տխուր վիճակում է, քան Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի օրոք։

«Այն պարզապես ոչնչացված է։ Կամակատարային, խայտառակ որոշում է կայացվել։ Այն մենք, իհարկե, կբողոքարկենք»,-ասաց Աթանեսյանը։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 6-ին Վերաքննիչ քրեական դատարանը կալանավորումից ազատ էր արձակել Նորայր Փանոսյանին՝ հիմնավոր կասկածի բացակայության հիմքով։

Նորայր Փանոսյանին առաջադրված մեղադրանքը լրացվել էր․ նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբառաջացրել է ծանր հետևանքներ և կրկին կալանավորելու միջնորդություն ներկայացվել։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ