Եվրախորհրդարանը չի դիտարկի Ադրբեջանի արտահերթ խորհրդարանական ընտրությունները: Այս մասին նշված է Եվրախորհրդարանի հաղորդագրության մեջ։
Նշենք, որ ընտրությունները նշանակված դն այս տարվա փետրվարի 9-ին։
«Այսպիսով, Եվրախորհրդարանի կամ նրա կառույցների անդամներից ոչ մեկը լիազորված չէ Եվրախորհրդարանի անունից դիտարկելու կամ մեկնաբանելու ընտրական գործընթացը:
Հետևաբար, եթե Եվրախորհրդարանի որևէ անդամ որոշի դիտարկել այդ ընտրությունները, ապա դա կկատարի անձամբ իր կողմից, և ոչ մի պարագայում չի ներկայացնի Եվրախորհրդարանի տեսակետը կամ դիրքորոշումը»,-նշված է մամուլի հաղորդագրության մեջ:
Հրաժարվելու պատճառը չի հրապարակվում:
Նախորդ ընտրությունների ժամանակ Եվրախորհրդարանի մի շարք ներկայացուցիչներ Ադրբեջանում մոնիթորինգ էին անցկացրել: Սակայն նրանց եզրակացությունները հարուցել էին ժողովրդավարական ուժերի քննադատությունը, որոնք եվրախորհրդարանականներին մեղադրել էին բազմաթիվ խախտումները դիտավորյալ չնկատելու և փաստացի կեղծումներն արդարացնելու համար: