fbpx
Սպորտ

Բեյլի գործակալը՝ ֆուտբոլիստի հավանական տեղափոխության մասին

Գարեթը ոչ մի տեղ չի հեռանա «Ռեալ»-ից։ Այս մասին հայտարարել է Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Գարեթ Բեյլի գործակալ Ջոնաթան Բարնետը՝ խոսելով ֆուտբոլիստի՝ իսպանական ակումբից հնարավոր տեղափոխության մասին:

«Գարեթը հետաքրքրված չէ MLS տեղափոխությամբ: Նա հունվարին ոչ մի տեղ չի հեռանա «Ռեալ»-ից, և քիչ հավանական է, որ ամռանը կհեռանա»,-ասել է Բարնետը։ Այս մասին  խոսքերն է փոխանցում ESPN-ը:

Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ «Տոտենհեմը» հետաքրքրված է Բեյլի ծառայություններով։ Անգլիական ակումբի գույները ուելսցին պաշտպանել է 2007-ից 2013 թվականներին մինչ «Ռեալ» տեղափոխվելը:

Նախորդ տարվա ամռանը հարձակվողը մոտ էր չինական Սուպերլիգա տեղափոխությանը, սակայն գործարքը խափանվեց:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ