Ամերիկյան Amazon ընկերության սեփականատեր Ջեֆ Բեզոսը, որին համարում են ամենահարուստ մարդն աշխարհում, 1 մլն ավստրալական դոլար կնվիրաբերի Ավստրալիան պատուհասած անտառային հրդեհների դեմ պայքարի համար: Այս մասին նա գրել է Instragram-ի իր էջում:
Բացի դրանից՝ միլիարդատերը հետևորդներին խնդրել է Amazon կայքով գնումներ անել՝ այդպիսով ֆինանսապես աջակցելով Ավստրալիա ուղարկվող օգնությանը:
Ավստրալիայի իշխանությունները պատրաստվում են նախնական 34,5 մլն դոլար հատկացնել անտառային հրդեհների հետևանքով տուժած վայրի բնության վերականգնմանը: