Անգլիայի Պրեմիեր Լիգայի 24-րդ տուրի շրջանակում միմյանց հետ մրցեցին «Չելսին» և «Արսենալ»-ի հետ:
Տանտերերը խաղի սկզբում ակտիվություն էին ցուցաբերում: Առաջին 20 րոպեների ընթացքում նրանք 4 գոլային պահ ստեղծեցին, որոնք, սակայն, չավարտվեցին դարպասի գրավմամբ:
25-րդ րոպեին կոպտագույն սխալ թույլ տվեց «Արսենալ»-ի պաշտպան Շկոդրան Մուստաֆին՝ գնդակը նվիրելով մրցակցի հարձակվող Աբրահամին:
Խաղընկերոջ սխալը փորձեց ուղղել Դավիդ Լուիզը, բայց նա չհասավ գնդակին՝ խոտածածկին տապալելով «Չելսի»-ի հարձակվողին: Բրազիլացին հեռացվեց խաղադաշտից և նշանակվեց 11 մետրանոց հարված:
Այն վստահորեն իրացրեց Ժորժինյոն: «Չելսին» առաջին խաղակեսի ընթացքում կարող էի կրկնապատկել հաշիվը, բայց «Արսենալ»-ի դարպասապահ Լենոն մի քանի անգամ փրկեց իր թիմին:
Երկրորդ խաղակեսը նույնպես անցնում էր Լեմպարդի ֆուտբոլիստների առավելությամբ, սակայն խաղի 63-րդ րոպեին Գաբրիել Մարտինելին, արագությամբ գերազանցելով Կանտեին, մեն-մենակ դուրս եկավ դարպասապահ Կեպայի դեմ ու հավասարեցրեց հաշիվը:
Թիմերը խաղի վերջնամասում փոխանակվեցին գոլերով: 84-րդ րոպեին Ասպիլիկուետան հաշվի մեջ առաջ մղեց «Չելսին», իսկ ընդամենը 3 րոպե անց Հեկտոր Բելերինը հեռահար հարվածով հավասարեցրեց հաշիվը:
Այսպիսով, «Չելսին» վաստակեց 40 միավոր և զբաղեցնում է չորրորդ հորիզոնականը: «Արսենալը»՝ 30 միավորով մրցաշարային աղյուսակի 10-րդ տեղում է: