fbpx
Աշխարհ

Լիբանանում դարձյալ ցույցեր են այս անգամ նոր կառավարության դեմ

Լիբանանի քաղաքների փողոցներում բողոքի ակցիաներ են սկսվել այն բանից հետո, երբ հայտարարվել է Լիբանանի նոր կառավարության կազմը՝ Հասան Դիյաբի գլխավորությամբ։ Բեյրութում և Տրիպոլիում տեղի են ունեցել անկարգություններ և ոստիկանների հետ բախումներ:

Ավելի վաղ Բաաբդայի նախագահական պալատում պաշտոնապես հայտարարել էին Լիբանանի նոր կառավարության կազմը՝ բաղկացած 20 տեխնոկրատ նախարարներից՝ վարչապետ Հասան Դիյաբի գլխավորությամբ:

Հակակառավարական ցույցերի մասնակիցները արգելափակել են Բեյրութի և մի շարք քաղաքների ճանապարհները, ինչպես նաև մի շարք կարևոր ավտոմայրուղիներ:

«Մենք փողոցներ ենք դուրս եկել, որովհետև այսպիսի կառավարություն ձևավորելով՝ փորձում են մեզ խաբել, մեզ հիմարի տեղ են դրել: Ասում են, որ նախարարներն անկախ տեխնոկրատներ են: Փաստացի բոլոր նախարարները, այսպես թե այնպես, պատկանում են իշխող կուսակցություններին, նրանք նախարարություններում են եղել մյուս կառավարությունների օրոք: Ուստի մենք դեմ ենք այսպիսի կառավարությանը»,-ասել է Բեյրութում ցույցի մասնակիցը:

Նախարարական տեղերը դավանանքների միջև բաժանել են հետևյալ կերպ՝ մարոնիտները 4 նախարար ունեն, ուղղափառ համայնքը ներկայացնելու է 3 նախարար, կաթոլիկներին՝ 2 նախարար, շիաները և սուննիները ունենալու են չորսական նախարարական տեղ, հայերին ներկայացնելու է մեկ նախարար, երկրի դրուզ բնակչությանը՝ 2 նախարար:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ