Ես առնաձնապես սուրճ չեմ խմում, ինչքանով տեղյակ եմ՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն էլ, բայց, օրինակ, մի շաբաթ առաջ իրար հետ սուշի էինք ուտում: Այս մասին այսօր՝ հունվարի 22-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորր Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով Մարուքյանի այսօրվա հայտարարությանը:
«Ուղղակի բարոյականությունն ինձ թույլ չի տալիս մանրամասնել, թե սուշի ուտելու ընթացքում ինչ թեմաներով էր ինձ հետ խոսում պարոն Մարուքյանը և ինչ հարցերով էր խորհուրդ հարցնում»,-նշեց Ռուբինյանը։
Նա նաև կոչ արեց ընդդիմադիր գործընկերներին իրենց կոռեկտ պահել և լինել բովանդակային դաշտում:
Ինչ վերաբերում է Արմեն Աշոտյանի հետ հանդիպմանը՝ Ռուբինյանն ասաց, որ իրոք նման հանդիպում եղել է, բաց ամիսներ առաջ, և իրենք խոսել են ԵԽԽՎ-ի վերաբերյալ հարցերի շուրջ։