Իտալական «Միլան»-ի և Շվեյցարիայի հավաքականի եզրային պաշտպան Ռիկարդո Ռոդրիգեսը տեղափոխվեց «ՊՍՎ»։ Այս մասին տեղեկանում ենք հոլանդական ակումբի Twitter-ի պաշտոնական էջից։
Ըստ հայտարարության՝ ֆուտբոլիստը ակումբում հանդես կգա վարձակալական հիմունքներով։
Aaaaand it’s official!
➿ Ricardo Rodríguez__✍🏻#WillkommenRR pic.twitter.com/OCORflhaIz— PSV International (@psveindhoven) January 30, 2020
Հիշեցնենք, որ ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքում «ՊՍՎ»-ից հեռացել է առաջատարներից մեկը՝ Սթիվեն Բերգվեինը՝ տեղափոխվելով Լոնդոնի «Տոտենհեմ»: