Շարունակում ենք ներկայացնել ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության 2020 թվականի հունվարի արդյունքներն ըստ խախտումների տեսակների։
Հունվարի 1-ից 29-ը ճանապարհային ոստիկանները հայտնաբերել են 55 վարորդի, որոնք եղել են ոչ սթափ վիճակում և չեն ունեցել վարորդական վկայական։
Նրանց նկատմամբ կազմված նյութերն ուղարկվել են դատախազություն՝ քրեական պատասխանատվության հարցը լուծելու նպատակով։
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։