Armtimes.com-ը գրում է․
«ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին մեղադրանք առաջադրելու մասին «ՀԺ»-ի տեղեկությունները պաշտոնապես հաստատվեցին:
Մեր հարցին՝ ճի՞շտ են ՀԺ-ի այն տեղեկությունները, որ Օհանյանին մեղադրանք է առաջադրվել, ՀՀ Գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության վարչության պետ Վահագն Մուրադյանը միայն ասաց. «Այո»:
Այլ հարցերի նա չպատասխանեց։
Նշենք, որ Օհանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 300,1 հոդվածով (սահմանադրական կարգը տապալելը): Նրա նկատմամբ որպես խափանամն միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը»: