Բրազիլիայի առողջապահության նախարարությունն չի պատրաստվում չեղարկել փետրվարի վերջին անցկացվելիք հայտնի կառնավալը կորոնավիուսի տարածման պատճառով։ Այս մասին հայտարարել է Բրազիլիայի առողջապահության նախարար Էնրիկե Մանդետտան:
«Կառնավալը մշակութային իրադարձություն է, որը ձևավորում է մեր ինքնությունը: Նման ենթադրություն անելու որևէ հիմք չկա, հույս ունենք, որ այդ ընթացքում մարդիկ կզվարճանան և կվայելեն տոնը»,- Twitter-ում Առողջապահության նախարարությունը մեջբերում է նախարարի խոսքերը:
Ներկայում նախարարությունն ամբողջ երկրում գրանցել է նոր կորոնավիրուսով վարակման 14 կասկածելի դեպք, 13 հոգու մոտ բացառվել է հիվանդության առկայությունը, դեռևս վիրուսի որևէ հաստատված դեպք երկրում չկա: