Իրանի Իսլամական հանրապետությունում տարածված նոր կորոնավիրուս հիվանդության հետ կապված, ՀՀ ՊՆ-ն այսօր հայտարարություն է տարածել, որով փետրվարի 25-ից արգելում է զինվորների ծնողների այցելությունը ՀՀ ԶՈՒ բոլոր զորամասեր, այդ թվում նաև ազատ արձակումները, այդ թվում՝ վերականգնողական (բուժական) արձակուրդների տրամադրումը (բացառություն են կազմում «Ես եմ» ծրագրով ծառայություն անցնող զինվորները):
Հայտարարությունում ասվում է. «ՀՀ զինված ուժերում կանխարգելիչ միջոցառումները նպատակ ունեն կանխել կորոնավիրուսային հիվանդության ներթափանցումը զորամասեր, հնարավորինս ապահովագրել զինծառայողներին վարակվելուց և անհրաժեշտության դեպքում ճիշտ կազմակերպել հակահամաճարակային գործողությունները: Հորդորում ենք բոլոր զինծառայողների հարազատներին զերծ մնալ զորամասեր այցերից, գիտակցաբար մոտենալ ձեռնարկվող միջոցառումներին, քանի որ դրանք բխում են հենց զինծառայողների շահերից»: