ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը մամուլի ասուլիսի ընթացքում խոսեց կասկածանքով մեկուսացված քաղաքացիների թվի մասին։
«Կորոնավիրուսի կասկածանքով 32 հոգի մեկուսացվել են», – ասել է Թորոսյանը։
Նա նաև հավելել է, որ տվյալ քաղաքացիները գտնվում են Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցում։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել Հայաստանում նոր կորոնավիրուսով հաստատված վարակման առաջին դեպքի մասին։