«Սպուտնիկ» գործակալության թուրքական ծառայության գլխավոր խմբագիր Մահիր Բոզթեփեին ազատ են արձակել Ստամբուլում: Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, այս մասին հայտնել է նրա կինը:
Ստամբուլում «Սպուտնիկ» գործակալության գրասենյակում կիրակի խուզարկություն է անցկացվել, ձերբակալման հրահանգն արձակել է գլխավոր դատախազությունը:
Այսօր ավելի վաղ վերջինիս ձերբակալման մասին հայտնել էր ռուսական RT հեռուստաալիքի և «Ռուսաստանն այսօր» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը՝ հավելելով, որ ոստիկանները ներխուժել են նաև իրենց խմբագրություն:
«Սպուտնիկ» գործակալության ազատ արձակված լրագրողներն իրենց ներկայացված մեղադրանքներն անհիմն են անվանել: