Մարտի 5-ին Չինաստանի ԱԳ փոխնախարար Մա Չժաոսյուն, հայտարարել է, որ Չինաստանի իշխանությունները պատրաստ են օգնություն տրամադրել կորոնավիրուսի հետևանքով տուժած երկրներին։
Մամուլի ասուլիսի ժամանակ Մա Չժաոսյուն հայտնել է, որ իրենք պատրաստ են տրամադրել ցանկացաց հնարավոր օգնություն բոլոր այն երկրներին, որտեղ կորոնավիրուսի տարածման հետևանքով բարդ իրավիճակ է ստեղծվել։
«Չինաստանի կառավարությունը կավելացնի համագործակցությունն այլ պետությունների հետ բժշկության և դեղագործության ոլորտում, այդ թվում՝ կորոնավիրուսի դեմ արդյունավետ պատվաստանյութի ստեղծելու համար: Պեկինը կշարունակի ուշադրություն դարձնել այս խնդրին՝ ապահովելով հիվանդության դեմ պայքարի ընթացքում լիակատար թափանցիկություն»,-ասել է Չժաոսյուն։
Այս մասին հայտնում է tass.ru-ն:
Հիշեցնենք, որ կորոնավիրուսի մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել էին դեկտեմբերի 31-ին: Վիրուսը տարածվել է Հուբեյ նահանգի Ուհան քաղաքից, ներկա դրությամբ Չինաստանում նոր տեսակի կորոնավիրուսի հետևանքով մահացել է 3000 մարդ:
Կորոնավիրուսի տարածման համաշխարհային վիճակագրությանը իրական ժամանակում կարող եք հետևել այս էջում՝ azat.tv/coronavirus։