2019 թվականի փետրվարին Գյումրու թիվ 19 դպրոցի տնօրեն Նարինե Մեսրոպյանը պաշտոնազրկվել էր։ Դրան հիմք էր հանդիսացել այն, որ Շիրակի դատախազ Կարեն Գաբրիելյանը միջնորդագիր էր ներկայացրել Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանին, որից հետո մարզպետն անվստահություն էր հայտնել նրան։
Շիրակի դատախազի հիմնավորումը հարուցված քրեական գործն էր, որի մեջ ներգրավված էին դպրոցի 25 աշխատակիցներ։ Գյումրու ոստիկանության «Մուշ» բաժնում օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ դպրոցի համապատասխան փաստաթղթերում, աշակերտների ցուցակներում և դասամատյաններում՝ որպես տարբեր դասարանների աշակերտներ գրանցված են թվով 16 անձանց տվյալներ ավելին, որոնք դպրոց չեն հաճախում։
Նարինե Մեսրոպյանը դիմել էր դատարան և դատարանի որոշմամբ օրեր առաջ վերականգնվել էր նույն պաշտոնում։ Դպրոցի աշխատակազմը դեմ է նրա վերադարձին։ Աշխատակազմը նրա պաշտոնավարման դեմ բողոք էր ներկայացրել մարզպետին և դատախազին։
Մանամասներին ծանոթացեք սկզբնաղբյուրից՝ aravot.am