fbpx
Սպորտ

Կազեմիրո. Պարտությունը կարող է զրկել Ռեալին Լա Լիգայի տիտղոսից

Ըստ «Ռեալ Մադրիդի» կիսապաշտպան Կազեմիրոյի, Իսպանիայի Լա Լիգայի 27-րդ տուրում իրենց կրած վերջին պարտությունը կարող է շատ ծանր հետևանքներ ունենալ թիմի համար:

«Ռեալն» արժանի չէր հաղթանակի այս պայքարում: Մեր թիմը չկարողացավ շատ գոլային պահեր ստեղծել և արդյունք ստանալ:

«Բետիսից» կրած պարտությունը կարող է մեզ զրկել չեմպիոնությունից: Մենք պետք է անենք ամեն բան, որ Լա Լիգայի մնացած խաղերում այլևս միավորներ չկորցնենք»,-ասել է բրազիլացին։

Հիշեցնենք, որ «Ռեալը Մադրիդը» 1-2 հաշվով պարտվել էր «Ռեալ Բետիսին» և 56 միավորով իջել առաջնության աղյուսակի երկրորդ տեղը։ Առաջատարը «Բարսելոնան» է՝ 58 միավորով, իսկ «Բետիսը» 12-րդտ՝ 33 միավորով։

Նյութի աղբյուրն է marca իսպանական սպորտային թերթի կայքը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ