fbpx
Առողջապահություն

Ինֆորմացիա կորոնավիրուսով վարակման և տարածման կանխարգելման համար

Նոր կորոնավիրուսը՝ COVID-19-ը, բռնկվել է 2019 թվականի դեկտեմբերի կեսերին Չինաստանի կենտրոնական Հուբեյ նահանգի Ուհան քաղաքում։

Մարտի 15-ի դրությամբ ամբողջ աշխարհում 156400 վարակված է եղել: Հիվանդությունից մահացածների քանակը 5833-ն է, իսկ բուժվածները՝ 73968-ը։

Այժմ վերջնականապես բուժվել է 42,728 մարդ։

 

ՀԻՄՆԱԿԱՆ ԱԽՏԱՆԻՇՆԵՐԸ․

  • Տենդ
  • Հազ
  • Ծանր շնչառություն

Որոշ հիվանդների, մասնավորապես տարեցների և առողջական այլ քրոնիկ հիվանդություններ ունեցողների դեպքում այս ախտանիշները կարող են վերաճել թոքաբորբի, կրծքավանդակի ցավի, ինչպես նաև շնչառության պակասի:

Այն սկսում է տենդով, որին հաջորդում է չոր հազը:

Վարակվածների մոտ 20%-ի համար պահանջվում է հիվանդանոցային բուժում:

Ավելի մեծ ռիսկի տակ են հետևյալ հիվանդություններն ունեցողները.

  • սրտանոթային հիվանդություն
  • շաքարային դիաբետ
  • շնչառական քրոնիկ հիվանդություն
  • հիպերտոնիա

Առողջ մարդիկ վիրուսից վարակվելուց հետո պարզապես թոքաբորբի ծանր ձև են զարգացնում:

Որքա՞ն են տևում ախտանիշները․

  • միջին ծանրության դեպքերում – մոտավորապես 2 շաբաթ
  • ծանր դեպքերում  – 3 – 6 շաբաթ
  • մահացածների դեպքում տևել է 2 – 8 շաբաթ։

Ստորև ներկայացնում ենք առողջապահության համաշխարհային կազմակերպության ցուցումները, թե ինչպես է անհրաժեշտ կանխարգելել կորոնավիրուսով վարակումը։

Պաշտպանվելու հիմնական միջոցառումները

  • Պարբերաբար լվացե՛ք ձեռքերը,
  • Պարբերաբար ձեռքե՛րը մշակեք սպիրտ պարունակող նյութերով կամ լվացեք օճառով։

Ինչի՞ համար է դա անհրաժեշտ։ Եթե ձեռքերի մակերեսի վրա կա վիրուս, ապա սպիրտ պարունակող միջոցներով մշակումը կամ օճառով լվանալը կոչնչացնի վիրուսը։

Պահպանե՛ք շնչառական հիգիենայի կանոնները

Հազալիս կամ փռշտալիս բերանն ու քի՛թը փակեք անձեռոցիկով կամ արմունկի ծալվածքով, որից հետ անձեռոցիկն անմիջապես շպրտե՛ք փակվող աղբամանի մեջ ու մշակե՛ք ձեռքերը սպիրտ պարունակող հակասեպտիկով կամ լվացե՛ք օճառով։

Ինչի՞ համար է դա անհրաժեշտ։ Հազալիս կամ փրշտալիս բերանը փակելը թույլ է տալիս կանխել վիրուսների ու այլ հիվանդածին մանրէների տարածումը։ Բայց եթե հազալիս կամ փրշտալիս բերանն ու քիթը փակել եք ձեռքով, մանրէները կարող են հայտնվել Ձեր ձեռքերի վրա, իսկ այնուհետև՝ իրերի կամ մարդկանց վրա, որոնց հետ շփում ենք ունենում։

Հասարակական վայրերում հեռավորությո՛ւն պահպանեք Ձեր ու այլ մարդկանց միջև

Մարդկանցից առնվազն 1 մետր հեռավորությո՛ւն պահպանեք, հատկապես եթե նրանք ունեն հազի, հարբուխի համ ջերմության նշաններ։

Ինչի՞ համար է դա անհրաժեշտ։  COVID-2019 վիրուսի տիպի շնչառական հիվանդություն ունեցող մարդը հազալիս կամ փրշտալիս իր շուրջը տարածում է վիրուս պարունակող մանրագույն կաթիլներ։ Եթե Դուք շատ մոտ եք կանգնած այդպիսի մարդուն, ապա կարող եք վիրուսով վարակվել նույն օդը շնչելիս։

Խուսափե՛ք ձեռքերով աչքերին, քթին ու բերանին կպչելուց

Ինչի՞ համար է դա անհրաժեշտ։  Ձեռքերը հպվում են տարբեր իրերի, որոնք կարող են վիրուս կրել։  Աչքերին, քթին կամ բերանին վարակ պարունակող ձեռքերով կպչելու դեպքում վիրուսը մաշկից կարող է թափանցել օրգանիզմ։

Բարձր ջերմության, հազի, դժվարացած շնչառության դեպքում անմիջապես դիմե՛ք բժշկական օգնության

Եթե Դուք այցելել եք երկրներ, որտեղ գրանցված է COVID-2019 վիրուսը կամ սերտ շփումներ եք ունեցել այնպիսի անձանց հետ, որոնց մոտ այդ երկրներից վերադառնալուց հետո նկատվում են շնչառական հիվանդության նշաններ, անմիջապես դրա մասին տեղեկացրե՛ք բուժաշխատողներին։

Ինչի՞ համար է դա անհրաժեշտ։  Բարձր ջերմությունը, հազն ու շնչառության դժվարացումը պահանջում են անհապաղ բժշկական միջամտություն, քանի որ կարող են պայմանավորված լինել շնչառական վարակով կամ այլ ծանր հիվանդություններով։ Շնչառական օրգանների խափանումը բարձր ջերմության հետ միասին կարող է ունենալ բազմաթիվ պատճառներ, որոնցից մեկը, կախված հիվանդի տեղաշարժի պատմությունից, կարող է լինել նաև COVID-2019 վիրուսը։

Եթե Դուք ունեք թույլ շնչառական գանգատներ ու չեք ճամփորդել վարակի դեպքեր գրանցած պետություն

Եթե Ձեզ մոտ նկատվում են շնչառական օրգանների հիվանդության թույլ արտահայտված նշաններ, և Դուք չեք այցելել այդպիսի երկրներ, Ձեզ անհրաժեշտ է պահպանել շնչառական հիգիենայի հիմնական կանոններն ու ձեռքերի հիգիենան և հնարավորության դեպքում մնալ տանը մինչև ապաքինվելը։

Որպես կանխարգելիչ ընդհանուր միջոցառում՝ պահպանե՛ք հիգիենայի սովորական կանոններ, երբ այցելում են մթերային շուկաներ, որտեղ վաճառվում են կենդանիներ, թռչուններ, միս ու կենդանական ծագում ունեցող այլ մթերքներ

Կենդանիներին կամ կենդանական ծագում ունեցող մթերքներին կպչելուց հետո միշտ լվացե՛ք ձեռքերը օճառով, ձեռքերով մի՛ կպեք աչքերին, քթին կամ բերանին, խուսափե՛ք հիվանդ կենդանիների հետ շփվելուց։ Խուսափե՛ք շուկայում այլ կենդանիների հետ շփումից՝ թափառոց շներ ու կատուներ, կրծողներ, թռչուններ։ Խուսափե՛ք շփումներից խանութների կամ շուկաների հատակին թափված կենդանական ծագում ունեցող մնացորդների ու հեղուկների հետ, որոնք պոտենցիալ վարակակիր են։

Սննդի մեջ մի՛ օգտագործեք հում կամ պատշաճ ջերմային մշակում չանցած կենդանական ծագում ունեցող մթերքներ։

Պետք է հատուկ զգուշություն ցուցաբերել հում մսի, կաթի, կենդանիների օրգանների հետ շփվելիս, քանի որ դրանք ջերմային մշակում չեն անցել։

Ինչպե՞ս օգտագործել դիմակը

  • Նախքան դիմակը վերցնելը ձեռքե՛րը մշակեք սպիրտ պարունակող միջոցներով կամ լվացե՛ք օճառով,
  • Դնելուց առաջ ստուգե՛ք ու համոզվե՛ք, որ այն պատռված չէ,
  • Դնելիս ուշադի՛ր եղեք, որ դիմակը ծածկի քիթն ու բերանը,
  • Ամբողջ ընթացքում, երբ դիմակը Ձեր դեմքին է, խուսափե՛ք դիմակին հպվելուց,
  • Դիմակը հանեք զգույշ՝ կպչելով միայն կողքի ռետիններին, քանի որ դիմակի հիմնական մասի վրա արդեն առկա են վիրուսներ ու բակտերիաներ,
  • Դիմակը զգուշությամբ նետե՛ք փակվող աղբամանի մեջ,
  • Այս ամենից հետո կրկին ձեռքե՛րը մշակեք սպիրտ պարունակող միջոցներով կամ լվացեք օճառով։

Ինչպե՞ս մեկուսանալ

Հետևե՛ք հետևյալ ցուցումներին`

  • Մնացե՛ք տանը
  • Մեկուսացվե՛ք տան մյուս անդամներից
  • Զանգահարե՛ք բժշկին՝ նախքան նրան այցելելը
  • Կրե՛ք բժշկական դիմակ՝ եթե ցուցված է
  • Փակե՛ք բերանը և քիթը՝ փռշտալիս և հազալիս
  • Հաճախակի լվացե՛ք ձեռքերը
  • Առանձնացրե՛ք տնային պարագաները
  • Հյուրեր մի՛ ընդունեք
  • Լվացքի համար ապահովեք ջրի հնարավորինս բարձր ջերմաստիճան
  • Հերմետիկ փակեք աղբամանը
  • Հետևե՛ք ախտանշանների զարգացմանը

Եթե 14 օր մեկուսացման ընթացքում նկատվում է ախտանշանների զարգացում/ վատթարացում կամ նոր ախտանշաններ, ապա զանգահարեք 060838300 հեռախոսահամարին:Նոր տիպի կորոնավիրուսի (COVID-19) վարակի լայն տարածում ունեցող երկրներից վերադարձող ՀՀ քաղաքացիները, կախված ժամանման երկրից/երկրներից պետք է ենթարկվեն 14-օրյա ինքնամեկուսացման, եթե որոշում չի կայացվել գտնվել հատուկ կարանտինի վայրում:

Հետևե՛ք հետևյալ ցուցումներին`

Եթե 14 օր մեկուսացման ընթացքում նկատվում է ախտանշանների զարգացում/ վատթարացում կամ նոր ախտանշաններ, ապա զանգահարեք 060838300 հեռախոսահամարին: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:

Կորոնավիրուսի տարածման համաշխարհային վիճակագրությանը իրական ժամանակում կարող եք հետևել այս էջում՝ azat.tv/coronavirus, իսկ ախտանիշների և պաշտպանվելու հիմնական միջոցառումների մասին՝ կարդալ այստեղ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ