fbpx
Աշխարհ

Ռուսաստանը ԱՊՀ տարածքում առաջատար է կորոնավիրուսով վարակվածների թվով

144 միլիոն բնակչություն ունեցող Ռուսաստանում կորոնավիրուսով վարակված է 658 մարդ և այս ցուցանիշով երկիրն առաջատար է ԱՊՀ տարածքում: Սակայն մասնագետների պնդմամբ երկիրը չի հրապարակում իրական տվյալները, քանի որ նման մեծ բնակչություն ունեցողը երկրում անհնար է այդքան քիչ հիվանդության դեպքեր լինեն:

Մասնագետները նշում են, որ նախ և առաջ երկիրը չի օգտվում այն թեստերից, որոնք ամբողջ աշխարում օգտագործվում են կորոնավիրուսի հայտնաբերման համար: Ռուսաստանի Նովոսիբիրսկ քաղաք լաբորատորիաներից մեկում նրանք մշակել են թեստի իրենց օրինակը և ըստ ռուս գիտնականներին միավորող կայքի այդ թեստերը այդքան էլ զգայուն չեն և կորոնավիրուս են հայտնաբերում, եթե հիվանդի մոտ հիվանդությունը հստակ սահմանագծի է հասել:

«Հնարավոր է, որ«Վեկտորի» թեստերը ցույց են տալիս այսբերգի միայն վերին շերտը, արդյունքում պաշտոնական վիճակագրությունն իրական պատկերը չի արտացոլում», – գրել էին ռուս գիտնականները:

Մոսկվա քաղաքաում նախորդ շաբաթ կորոնավիրուսից մահացել է 79-ամյա մի կին և գիտնականները չնայած նրան, որ կնոջ մոտ կորոնավիրուս է հայտնաբերել կնոջ մահը ավելի շատ վերագրել են այլ հիվանդությունների, որը նույնպես կասկածելի է եղել գիտնականների համար:

Աղբյուրը` azatutyun.am:

Կորոնավիրուսի տարածման համաշխարհային վիճակագրությանը իրական ժամանակում կարող եք հետևել այս էջում՝ azat.tv/coronavirus, իսկ ախտանիշների և պաշտպանվելու հիմնական միջոցառումների մասին՝ կարդալ այստեղ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ