ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Թևոսյանը Facebook-ի իր էջում գրել է.
«Չեմ սիրում առանձին գործընկերների հատուկ անդրադառնալ, բայց Գևորգ Պետրոսյանի երեկվա արարքից իսպանական ամոթ եմ զգում: Հարգելի Պետրոսյանը թերևս լավ հռհռացել է վարչապետի ու քաղաքացիների հեռախոսազրույցները դիտելիս ու փորձել է այդ թեմայով սրամտություն անել:
Ընկեր, հավատա, խնդրում եմ, եթե ինչ-որ բան քեզ հասկանալի չէ, դեռ չի նշանակում, որ ծաղրի ենթակա է, այն ուղղակի քեզ հասկանալի չէ: Գրեթե նույն կերպ մեր քուչում պպզողները ջութակի գնացողների վրա էին հռհռում:
Նկարը՝ ավելացում. այն դեպքի համար, եթե քեզ հուզում է, թե կողքից շատերի վրա ինչ տպավորություն ես թողնում, ընկեր, փաստորեն»:
https://www.facebook.com/vahagn.tevosyan/posts/10158554437414026
Հիշեցնենք, որ Գևորգ Պետրոսյանը Facebook-ի իր էջում անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի կողմից քաղաքացիների հետ հեռախոսազրույց անելուն, գրելով, որ դա «կոմեդիա» է։
https://www.facebook.com/permalink.php?story_fbid=213815126506583&id=100036342911070