fbpx
Աշխարհ

Բելգիայում սիրիացուն հինգ տարվա բանտարկության են դատապարտել

Բելգիայի Շառլեռուայի դատարանը հինգ տարվա բանտարկության է դատապարտել սիրիացի փախստականին, որը մեղավոր է ճանաչվել Բելգիայի տարածքում ահաբեկչություն նախապատրաստելու համար, հայտնել է RTBF հեռուստառադիոընկերությունը: 

Ընկերության տվյալով՝ Մուկրոն քաղաքի բնակիչը ձերբակալվել էր այն բանից հետո, երբ 2018 թվականի հունվարին ինքնաշեն պայթյուցիկ սարք է փորձարկել իր տան այգում: 

Սիրիացին Բելգիայի իրավապահ մարմինների հսկողության տակ էր հայտնվել այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչությունը նրանց տեղեկացրել էր «Իսլամական պետություն» (Ռուսաստանում արգելված) ահաբեկչական խմբավորման հետ նրա կապերի մասին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ