Մայիսի 2-ին Երևանում ժամը 20։20-ին «Թովմասյան» բարեգործական հիմնադրամի YouTube-ի պաշտոնական ալիքով կհեռարձակվի համահայկական մեծամասշտաբ համերգային ծրագիրը, որի ամբողջ հասույթը կփոխանցի Հայաստանում կորոնավիրուսի բուժման ծրագրերին, անհրաժեշտ սարքավորումներին և դեղամիջոցների ձեռքբերմանը։
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Թովմասյան» բարեգործական հիմնադրամի նախագահ Արտակ
Թովմասյանը մանրամասնեց և հաղորդեց ստեղծված հանձնաժողովի և բարեգործական նպատակների մասին։
«Կարծում եմ որ այս համերգը աննախադեպ միջոցառում է, որի հավաքված ամբողջ
հասույթը տրամադրվի Հայաստանում Covid 19-ի դեմ պայքարի համար սարքավորումներ ձեռք բերելուն։ Այդ
նպատակով ենք ստեղծել հասարակական անկախ հանձնաժողով ։ Հավաքված գումարների բոլոր հաշիվները հանվելու
են մեր խմբի կողմից, իսկ թե ինչ դեղորայք է գնվելու կորոշեն խմբի համապատասխան ներկայացուցիչները»,- ասել է Արտակ
Թովմասյանը։
Արտակ Թովմասյանը տեղեկացրեց նաև, որ օր օրի շատանում են այն արտիստների շրջանակը, որոնք ցանկանում են
միանալ բարեգործական նախաձեռնությանը
«Համերգը կհեռարձակվի Դվին համերգասրահից, որտեղ և կպահպանվի սոցիալական հեռավորությունը, ինչը
հուշում է մեր ունկնդիրներին, որ հեռավորությումը պետք է պահել դուրս գալիս։ Իսկ մնացած երկրներից
մեր արտիստները կմիանան տաղավարներից կամ տանից ինչը և տանը մնալու ուղերձ է։ Անկախ նվիրատվության
չափից `բոլոր բարերարների անունները կգրվեն ֆոնդի կայքում և Youtub-ի հեռարձակման ժամանակ։ Կարևոր չէ
գումարի չափը , քանակը կարևորը նրանց ցանկություն է մասնակցել համերգին»,- ասել է Արտակ Թովմասյանը։
Թովմասյանի խոսքով՝ այս նախաձեռնությունը նաև համախմբածության կոչ է ամբողջ աշխարհի հայերին՝ անկախ քաղաքական հայացքներից։
«Երբ պատերազմ է սկսվում, չես նայում՝ ով, ինչ, գնում ես պատերազմին մասնակցելու ու քո լուման ներդնելու հաղթանակի մեջ: Դրա համար ես կոչ եմ անում, որ մեր ազգը միախմբվի եւ օգնի: Մենք ունենք մեր հավատքը, պետականությունը, ժողովուրդը, դա արվում է ժողովրդի, չի արվում ինչ-որ մի քաղաքական գործչի, քաղաքական գործիչների կամ խմբերի համար: Այդ կոչը մենք անում ենք՝ ցույց տալու համար, որ միասնական ենք: Կապ չունի՝ ինչ լեզվով ենք խոսում, որ երկրում ենք ապրում: Սա հնարավորություն է ցույց տալու մեր միախմբվածությունը առանց ինչ-որ քաղաքական աստառների: Չկա ինչ-որ քաղաքական նկատառում, կա միայն ցանկություն՝ օգնություն հայտնելու։ Բժիշկներն էլ կասեն, որ հիվանդի բուժումը մեծամասամբ կախված է նրա լավ տրամադրվածությունից: Մենք որոշել ենք անել մի բան, որը կփոխի բոլորիս տրամադրվածությունը եւ միասին կկարողանանք օգտակար լինել. թեկուզ մեկ լումայի դեպքում կունենանք բյուջե, որով կաջակցենք դրա կարիքն ունեցողներին»,- ասել է Արտակ Թովմասյանը։
Ինգա Եղիազարյան