ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը հայտնել է, որ Արսեն Թորոսյանը այս պահին աշխատում է և դեռևս կորոնավիրուսի թեստ հանձնելու անհրաժեշտություն չկա:
Խոսնակը նշել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ շփում ունեցած Կառավարության անդամները պահպանել են կանոնները. եղել են բժշկական դիմակով և պահել են սոցիալական հեռավորություն։
Հիշեցնենք, որ այսօր` հունիսի 1-ին ՀՀ վարչապետը հայտնեց, որ ինքը և իր ընտանիքը վարակվել են կորոնավիրուսով:
Այս մասին տեղեկանում ենք NEWS.am-ից: