fbpx
Կրթություն

Դիմումս գրելու հաջորդող օրերին հարցերիս պատասխանը չեմ ստացել․ Գոգյան

Աշխատանքից ազատման դիմում ներկայացրած Բարձրագույն որոկավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանը Facebook-ի իր էջում անդրադարձել է տարածված տեղեկությանը այն մասին, թե նա որոշել է մնալ և պաշտոնավարել ԲՈԿ-ում։

«Նշեմ, որ այդ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։ Մինչև ինձ աշխատանքից ազատելու հրամանի վավերացումն իմ պարտքն ու պարտականությունն եմ համարում գնալ աշխատանքի ու հնարավորինս բարեխղճորեն կատարել այն։ Խնդրում եմ այդ փաստը չխառնել փոշմանելու հետ։

Ես հստակ նշել եմ իմ հրաժարականի պատճառն ու, ցավոք, դիմումս գրելուն հաջորդող 27 օրերի ընթացքում բարձրացրածս հարցերի պատասխանը չեմ ստացել։ Ինձ ծաղրելու, վախեցնելու փորձերից բացի՝ այլ զարգացում չեմ տեսել», – գրել է Գոգյանը:

https://www.facebook.com/gogyan/posts/10157358601068441

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ