fbpx
Հայաստան

Անձնագրային ծառայություններն ու ՃՈ հաշվառման-քննական ստորաբաժանումները քաղաքացիներին չեն սպասարկելու

Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել։ Գրառման մեջ նշվում է, որ անձնագրային ծառայություններն ու ՃՈ հաշվառման-քննական ստորաբաժանումները քաղաքացիներին չեն սպասարկելու։

«Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային համավարակի հետևանքով առաջացած արտակարգ իրավիճակով պայմանավորված՝ հունիսի 15-ից ևս անձնագրային և վիզաների վարչության ու ենթակա տարածքային, ինչպես եւ ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական ստորաբաժանումները չեն գործի:

Քաղաքացիներին սպասարկող ծառայությունների աշխատանքը վերսկսելու վերաբերյալ տեղեկությունը լրացուցիչ կտրամադրվի:
Հայցում ենք քաղաքացիների ներողամտությունը։ Այս սահմանափակումների նպատակը բացառապես մեր քաղաքացիների առողջության պահպանումն է»,-ասված է գրառման մեջ։

https://www.facebook.com/ashot.aharonyan/posts/3471474299547100

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ