fbpx
Իրավական

Գագիկ Ծառուկյանի գործով վերաքննիչ բողոքների քննությունը հետաձգվեց

Այսօր` հուլիսի 2-ին, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դիմաց, լրագրողների հետ զրույցի ժամանակ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանւ պաշտպան Երեմ Սարգսյանը հայտնեց, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում, նախագահությամբ դատավոր Մխիթար Պապոյանի, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի գործով իր պաշտպանների և ՀՀ դատախազության բողոքների քննությունը հետաձգվեց, քանի որ բողոքների մի մասը դեռևս դատարան չէր հասել։

Նա հայտնեց, որ դատական նիստը վերանշանակվել է հուլիսի 7-ին, ժամը 11։00-ին։

«Քանի որ վերաքննիչ բողոքների մի մասը փոստի միջոցով է ուղարկվել, այս պահին դեռ դատարան չէր հասել»,- ասաց նա։

Լրագրողների հետ զրույցում պաշտպաններից Սամվել Դիլբանդյանն էլ նշեց, որ մեղադրող կողմն իրենց բողոքներին ծանոթ չէր. «Մենք ճշտեցինք, որ բողոքն արդեն դուրս էր եկել փոստից, սակայն դատարան դեռ չի հասել։ Մեր բողոքը վերաբերում էր հիմնավոր կասկածին, ինչպես նաև մեր առարկությունները՝ մեղադրող կողմի բերված բողոքին՝ խափանման միջոցների հիմքերի առկայության վերաբերյալ»։

Նա նշեց, որ քրեական գործում հիմնավոր կասկած չկա և չի էլ ապացուցվել. «Չկան բավարար փաստական տվյալներ՝ հիմնավոր կասկածի առկայության վերաբերյալ»։

Նշենք, որ Գագիկ Ծառուկյանը չի ներկայացել դատարան, քանի որ վարակված է կորոնավիրուսային հիվանդությամբ։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ