fbpx
Հասարակություն

Արամի 23 հասցեում գտնվող շենքի հարակից շինությունների բնակիչներն անտեսված չեն․ Արթուր Մեսչյան

Արամի 23 հասցեում գտնվող ու ճարտարապետական հուշարձան համարվող շենքի հարակից շինությունների բնակիչներն անտեսված չեն, նրանց տրվել են այլ տեղերում վարձակալությամբ բնակվելու գումարներ, մինչև վերջնական փոխհատուցում տրվի շինությունների քանդման համար։ Այս մասին այսօրվա ասուլիսի ժամանակ նշեց Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը։

Ինչ վերաբերում է հենց Արամի 23 հասցեում գտնվող շենքին, ապա դեռևս 2004 թվականին եղել է կառավարության որոշում, որի համաձայն՝ այն պետք է տեղափոխվեր, բայց երբ ինքը նշանակվել է պաշտոնում, ասել է, որ չպետք է տեղափոխվի։

«Իմիջիայլոց, վարչապետն էլ, եթե հիշում եք, ասաց Արամի 23-ի մասին, որ եկեք տեղափոխենք։ Կներեք, ես վարչապետին շատ եմ հարգում բոլոր հարցերում, բայց ճարտարապետական տեսանկյունից դա արդեն այն խնդիրն է, որ դա իմ պատասխանատվությունն է, և ես ասում եմ՝ ոչ», – ասաց Մեսչյանը։

Ըստ այդմ՝ Մեսչյանը մտադիր է հասնել նրան, որ ճարտարապետական որևէ հուշարձան այնտեղ չքանդվի․ եթե պետք է դրա համար կրճատել ավտոկայանատեղի, ապա այն պետք է կրճատվի, և այլն։

Հայտնում է shantnews.am-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ