fbpx
Աշխարհ

Բնակչությանը ցուցաբերվող սոցիալական աջակցությամբ Ֆրանսիան առաջինն է

Ֆրանսիայում բնակչությանը ցուցաբերվող պետական սոցիալական աջակցությունը վճարումների ծավալով 2018թ.-ին կազմել է երկրի ՀՆԱ-ի 32 տոկոսը: Այդ ցուցանիշով, որը ներառում է նաև ՝կենսաթոշակային ապահովության մակարդակը, բուժօգնության համակարգում բնակչության ընդգրկվածությունը, աշխատատեղերի տրամադրումը, Ֆրանսիան գերազանցել է աշխարհի մնացած բոլոր զարգացած երկրներին: Այս մասին նշված է Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) տարեկան զեկույցում: Երկրորդ տեղում է Բելգիան (28,9 տոկոս), իսկ երրորդում՝ Ֆինլանդիան (28,7 տոկոս)։

Ըստ կազմակերպության տվյալների, հակառակ բեւեռում են ԿԺԴՀ-ն, որտեղ սոցիալական վճարումներին բաժին է ընկնում ՀՆԱ-ի 11,1 տոկոսը, Չիլին (10,9 տոկոս) եւ Մեքսիկան (7,5 տոկոս):

Սակայն ըստ ՏՀԶԿ-ի հետազոտությունների, Ֆրանսիան առաջատար դիրքեր է գրավում սուբսիդիաների ոչ բոլոր կատեգորիաներում: Այսպես, եթե ֆրանսիական կառավարությունը առողջապահությանը հատկացնում Է ՀՆԱ-ի 8,8 տոկոսը, ինչը երկրին թույլ է տալիս այդ ցուցանիշով առաջին տեղն զբաղեցնել աշխարհում, ապա կենսաթոշակային վճարումների մասով (13,9 տոկոս) նա իջել է երրորդ հորիզոնական՝ առաջ թողնելով Հունաստանին ու Իտալիային: Իսկ ինչ վերաբերում է գործազրկության, հաշմանդամության եւ ընտանիքներին օգնելու նպաստներին, ապա այդ ցուցանիշներով ֆրանսիացիները հայտնվել են յոթերորդ դիրքում, հաղորդում է «ՏԱՍՍ» գործակալությունը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ