Երևանում 100 օրվա ընթացքում տրամադրվել է մոտ 170 շինարարության, 20 քանդման թույլտվություն:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ 100 օրվա ամփոփիչ ասուլիսի ժամանակ, այս մասին ասաց Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը:
«100 օրվա ընթացքում քաղաքաշինության ոլորտի 4 200 գործ է վերանայվել, համաձայնեցվել է 300 նախագիծ»,- նշեց Մեսչյանը։
Անդրադառնալով նախագծային բլոկին՝ Երևանի գլխավոր ճարտարապետն ընդգծեց, որ շատ շուտով Երևանում բավականին ակտիվ շինարարություն կսկսվի հատկապես բնակելի ոլորտում:
Նրա խոսքով՝ շատ ակտիվ ու բավականին դրական շարժում կա այդ հարցում: