fbpx
Աշխարհ

ԱՄՆ-ն դիվանագետների մի մասին հետ է կանչել Վենեսուելայից

ԱՄՆ-ը որոշել է հետ կանչել իր դիվանագետների մի մասին Կարակասի դեսպանատնից։ Այս մասին հայտնում է Associated Press-ը ՝ հղում անելով Պետդեպարտամենտին։

Նշվում է, որ ԱՄՆ կվերադառնան նրանք, ովքեր ներգրավված չեն առանձնապես կարևոր գործունեության մեջ։ Դիվանագիտական առաքելությունը կշարունակի աշխատանքը։

Հունվարի 23-ին Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն խզել էր ԱՄՆ-ի հետ դիվանագիտական հարաբերությունները՝ մեղադրելով Վաշինգտոնին պետական հեղաշրջում հրահրելու մեջ։ Երկիրը լքելու համար ամերիկացի դիվանագետներին տրվել էր72 ժամ։ ԱՄՆ-ը հրաժարվում է կատարել պահանջը և հայտնել է Մադուրոյին լեգիտիմ նախագահ չճանաչելու մասին։


ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ