fbpx
Աշխարհ

Արևելյան Սիրիայի ցեղերի առաջնորդները կողմ են երկրի տարածքային ամբողջականությանը

Նորագույն պատմության մեջ Արևելյան Սիրիայի ցեղերի առաջին կոնգրեսի մասնակիցները կողմ են հանդես եկել նախագահ Բաշար Ասադի գլխավորությամբ երկրի տարածքային ամբողջականությանը: Այս մասին հայտնել է ժողովի մոդերատոր, քաղաքագետ Սայիդ Համադը:

Եփրատի արևելյան և արևմտյան ափերի ցեղերի կոնգրեսը տեղի է ունեցել ուրբաթ, որին ավելի քան վեց հազար պատվիրակներ են մասնակցել: Այն կայացել է Իտրի բնակավայրի մերձակայքում՝ Համա նահանգի արևելքում:

«Այստեղ են հավաքվել Սիրիայի բոլոր ցեղերի ներկայացուցիչները, հատկապես՝ արևելյան նահանգների և Հալեպ շրջանի՝ ամբողջ աշխարհին հայտնելու համար, որ սիրիացի ժողովուրդը միասնական է: Զանգավածային շատ լրատվամիջոցնր, հատկապես՝ արևմտյան, մեզ մշտապես ցուցադրում են սփյուռքի կամ խմբերի տեսքով: Ո՛չ, մենք մեկ ժողովուրդ ենք, այդպիսին եղել ենք և կմնանք: Այս կոնգրեսը տեղի է ունեցել ամբողջ աշխարհին հայտնելու համար, որ սիրրիացի ժողովուրդը պահպանել է ամբողջակությունը և երկրի ագամ փոքրիկ հատվածը չի բռնազավթվի», – հայտարարել է Սայիդ Համադը:

Պատվիրակները բանաձև են ընդունել՝ հայտնելով իրենց հակվածությունը Սիրիայի միասնականությանը՝ Բաշար Ասադի գլխավորությամբ, ինչպես նաև պահանջել միջազգային կոալիցիայի զորքերը հնարավորինս շուտ դուրս բերել երկրի տարածքից:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ